Իսրայելի իշխանությունները որոշել են Բրյուսելի պայթյուններից հետո չեղարկել դեպի Եվրոպա բոլոր չվերթները, հայտնում է The Int-ը։

Reuters-ի տեղեկություններով  Aegean Airlines հունական ավիափոխադրողը նույնպես չեղարկել է բոլոր թռիչքները դեպի Բրյուսել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 22-ին, Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից զոհվել էր 13 մարդ, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ Մետրոպոլիտենում հնչել էր եւս 3 պայթյուն։