Բելգիայի մայրաքաղաքի վրա ահաբեկիչների գրոհի կապակցությամբ Բրյուսելում ստեղծված ճգնաժամային կենտրոնը քաղաքում գտնվողներին խորհուրդ է տալիս հանգստություն պահպանել ու մնալ այնտեղ, որտեղ գտնվում են այս պահին: Նման առաջարկով էլ իր աշխատակիցներին է դիմել Եվրահանձնաժողովը, արդեն աշխատավայրում գտնվողներին խնդրելով մնալ իրենց աշխատասենյակներում (պայթյուններից մեկը որոտացել է մետրոպոլիտենում՝ ԵՀ շենքից ոչ հեռու), իսկ նրանց ովքեր դեռ աշխատանքի չեն եկել՝ մնալ տանը, գրում է La Figaro–ն:

Ավելի վաղ հայտնել էին, որ Բրյուսելում կատարված ահաբեկչություններից չեն աշխատում  օդանավակայանը, մետրոն,  կենտրոնական կայարանը, ամբողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում տաքսին:

Նախնական տվյալներով, օդանավակայանում որոտացած մի քանի պայթյունների հետեւանքով 13-ից 17 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Մետրոյում պայթյունների հետեւանքով զոհվածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդել: