Բրյուսելի օդանավակայանը, որտեղ այսօր առավոտյան պայթյուններ էին հնչել, փակ կլինի մինչեւ մարտի 23-ը՝ ժամը 06։00-ն, հայտնում է Handelsblatt-ը։
Օդանավակայանից հայտնել են, որ բոլոր ուղեւորներին տարհանել են։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Եվս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Իշխանությունները հայտնել են, որ այդ կայարանները փակ են։





























