Ըստ վերջին տեղեկությունների՝ Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունից զոհվել է 21 մարդ։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարության տվյալները, հայտնում է Le Figaro-ն։

Վարչապետի խոսքով՝ որոշում է կայացվել փակել ֆրանս-բելգիական սահմանը։ Փակ է լինելու նաեւ օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը։