Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավար Վասիլի Գրիցակը հայտնել է, որ Բրյուսելի քաղաքային մետրոյի մի շարք կայարաններում եւ միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններում կարող է ռուսական հետք հայտնաբերվել: Այդ մասին պետական ծառայության ղեկավարը հայտնել է «Կիեւա-Մոգիլյանյան ակադեմիա» ազգային համալսարանում դասախոսության ընթացքում, հայտնում է   «Ինտերֆաքս-Ուկրաինան»

«Դուք հավանաբար արդեն գիտեք, որ այսօր Բրյուսելում երկու պայթյուն է որոտացել եւ նախնական տվյալների համաձայն, 12 զոհ կա: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ դա Ռուսաստանի հիբրիդային պատերազմի տարր է, չնայած ԻԼԻՊ-ի վրա կգցեն», — ասել է Գրիցակը:

Երեքշաբթի տեղի ժամանակով մոտ 08.00-ին Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել: Տարբեր տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով    21 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավոր են: Բրյուսելի օդանավակայանում պայթյունները ճանաչվել են որպես ահաբեկչական գործողություն: