Մեծ Բրիտանիան խստացրել է ոստիկանական հսկողությունը տրանսպորտային հանգույցներում եւ այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումներ կան, հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Բրյուսելում ահաբեկչությունների պատճառով։
Խստացված հսկողությունը կազմակերպվել է որպես նախազգուշական միջոց։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։Օդանավակայանում ահաբեկչություններից զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 35-ը։





























