Գազի գնի վերանայման հարցում Ռուսաստանի իշխանությունների կողմից դրական մոտեցում կա: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի նախագահը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպմանը քննարկել են այդ հարցը: Հիմա Կառավարությունների մակարդակով է հարցը քննարկվում: Մենք հույս ունենք, որ գազի գինն անպայման կվերանայվի, որովհետեւ դրական մոտեցում կա Ռուսաստանի իշխանությունների կողմից»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ապրիլի 7-ին ժամանելու է Հայաստան՝ ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Սպասվում է, որ այցի շրջանակում նաեւ կքննարկվի գազի սակագնի հարցը:











