Բրյուսելի հանրային տրանսպորտի օպերատորը՝ STIB ընկերությունը, հայտնել է, որ մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունից զոհվել է 15 մարդ, եւս 55-ը վիրավորվել են։ Նրանցից 10-ի վիճակը կրիտիկական է, հայտնում է Le Figaro-ն։

Հիշեցնենք, որ մետրոյում պայթյունները որոտացել էին Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում հնչած պայթյուններից հետո, որոնց հետեւանքով զոհվել էր 13 մարդ։