Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել Էյֆելյան աշտարակը լուսավորել բելգիական դրոշի գույներով: Այդ մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն` մենաբանելով Բրյուսելում պայթյունների շարքը, հայտնում է La Figaro-ն: 

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել իմ լիակատար համերաշխությունը եւ բոլոր փարիզեցիների համերաշխությունը», — հայտնել է Իդալգոն:

Ի հիշատակ զոհվածների, Էյֆելյան աշտարակը մինչեւ օրվա վերջ կլուսավորեն Բելգիայի դրոշի գույներով: