Ստամբուլի քաղաքապետարանի կողմից 36 մետր խորության տակ մետրոյի նոր կայարանի շինարարության ընթացքում փլուզում է տեղի ունեցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ փլուզումից անմիջապես հետո, արագ վերականգնողական աշխատանքներ են սկսվել, որը կտեւի 8-9 ժամ։
Ստամբուլի քաղաքապետարանը քաղաքի եվրոպական եւ ասիական մասերի միջեւ հաղորդակցությունը թեթեւանցնելու համար  6 լաստանավ է ավելացրել։

Ստամբուլի քաղաքապետը նշել է , թե փլուզման հետեւանքով  հողի արտաքին շերտում փոփոխություններ չի առաջացել, պարզապես անվտանգության նկատառումներով ճանապարհը որոշ ժամանակով փակվել է։

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։