Բելգիայի առողջապահության նախարար Մագգի դե Բլոկը հստակեցրել է Բրյուսելի օդանավակայանում զոհվածների թիվը, հայտնում է RTBF-ը:

Բլոկի խոսքով, օդանավակայանի շենքում պայթյունների հետեւանքով  11 մարդ է զոհվել, 81-ը վիրավորվել է: Ավելի վաղ 13 զոհի մասին էր հայտարարվել:

Այսպիսով` ահաբեկչությունների շարքի զոհերի ընդհանուր թիվը, պաշտոնական տվյալներով,  26 մարդ է: