2015-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում բջջային կապի 3,47 մլն բաժանորդ կա: Այդ մասին ասված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող հետազոտության մեջ, որը հրապարակել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF): Ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների թիվը սկսել է նվազել դեռեւս 2009-ից եւ այժմ մոտ 534 հազար է կազմում: Ակնկալվում է, որ հեռահաղորդակցական ոլորտի ընդհանուր եկամուտը 2015-ին կկազմի մոտ 480 մլն դոլար: Բոլոր հեռահաղորդակցային ծառայությունների համար բաժանորդային պայմանագրերի գումարային թիվը 2015-ին աճել է 12 տոկոսով` հասնելով 5,7 մլն-ի:
Հետազոտություն. Հայաստանում բջջային կապի ավելի շատ բաժանորդ կա, քան մարդ

Հասանելի է
русский


























