Բրյուսելի ահաբեկչությունները Բելգիայի պատմության մեջ ամենախոշորն էին։ Այս մասին են վկայում բաց աղբյուրների հրապարակած տվյալները։
Վերջին տարիներին Բելգիայում 2 ահաբեկչություն է եղել. 2014թ. հրեական թանգարանում հրաձգությունը, որից 4 մարդ էր զոհվել, եւ Լյեժի զանգվածային սպանդը, որը 8 մարդու կյանք էր խլել։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Բելգիայում պայթյուններից 28 մարդ է զոհվել, հայտնում է Gazeta-ն։





























