Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով  FoxNews-ին:

Նրա խոսքով, տեղի ունեցածից հետո ինքը «կփակեր մեր սահմանները»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի ոստիկանությունը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ կապված անվտանգության միջոցներ է ձեռք առնում: Ճշտված տվյալների համաձայն, ոստիկանությունը կուժեղացնի անվտանգության միջոցները փողոցներում եւ մետրոյում: