ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 22-ին, կազմել է 480.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 3.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.73 դրամ (նվազել է 6.05 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 686,93 դրամ (նվազել է 10.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.10 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 244.41 դրամ, ոսկի՝ 19,478.24 դրամ, պլատին՝ 15,120.88 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ- ում մարտի 22-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




























