Բելգիայում մարդկանց տարհանում են երկու ատոմային էլեկտրակայանից, հայտնում է HLN-ը:
Պարբերականի տվյալներով, տարհանումը տեղի է ունենում «Տիանժ» ԱԷԿ-ում, որը գտնվում է երկրի արեւելքում` Լիեժի նահանգում: Տարհանման պատճառները հայտնի չեն:
France Info պարբերականը թվիթերում հայտնում է, որ տարհանում է ընթանում նաեւ «Դուլ» ատոմային էլեկտրակայանում:
Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքում տարհանում է իրականացվում, հայտնում է Belga պարբերականը:
Տարհանման պատճառները չեն հաղորդվում:





























