Twitter միկրոբլոգների ցանցը նոր ծառայություն է փորձարկում, որը թույլ կտա օգտատերերին սթիքերներ փակցնել հրապարակվող հաղորդագրությունների վրա, հաղորդում է Recode պորտալը:
Ընկերությունում նոր գործառույթի մասին նշել են, որ «միշտ էլ նոր հնարավորությունների ուղղությամբ հետազոտություններ են արվում, որոնք Twitter-ն ավելի հետաքրքիր կդարձնեն»: Նշվում է, որ լուսանկարների վրա սթիքերների հնարավորությունն օգտագործվում է Facebook-ում եւ Snapchat-ում:





























