Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նորաօծ եկեղեցականների նշանակումներ է կատարել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում եւ Հայ Եկեղեցու տարբեր թեմերում:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանն իր հոգեւոր սպասավորությունը կբերի Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:

Արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը եւ Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը ծառայության են կոչվել Շիրակի թեմում: Արժանապատիվ Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանը` Գուգարաց թեմում: Արժանապատիվ Տ. Սեդրակ քահանա Աղասյանը իր հոգեւոր ծառայությունը կբերի Տավուշի թեմում:

Արժանապատիվ Տ. Արիս քահանա Խաչատրյանը կսպասավորի Բանակի հոգեւոր առաջնորդությունում եւ համատեղության կարգով հովվական ծառայություն կիրականացնի Արմավիրի թեմում: