Համացանցով երաժշտություն լսելը երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ առաջին անգամ ավելի եկամտաբեր է դարձել, պարզել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան։
Վերջին տվյալների համաձայն՝ սթրիմ երաժշտական ծառայություններն ավելի քան 34 տոկոս եկամուտ են բերում, հայտում է BBC-ն։
Չնայած հիմնականում համացանցով ամսական բաժանորդագրությամբ անսահմանափակ քանակությամբ երաժշտական ֆայլեր տրամադրող նման ծառայությունների կտրուկ աճին՝ այդ ոլորտում ընդհանուր եկամուտը 1 տոկոսից էլ պակաս աճ է գրանցել։
Վինիլային սկավառակների նկատմամբ հետաքրքրությունը նպաստել է դրանց վաճառքի կտրուկ աճին, որը կարելի է համեմատել 1988թ. ցուցանիշի հետ։



























