36-ամյա Ադելմա Մարինա Թափիա Ռիուսը, որը ծագումով Պերուից է, Բրյուսելում երեկվա ահաբեկչությունների հետեւանքով 30 զոհվածներից մեկն է: Օդանավակայանի ահաբեկչության ժամանակ նա Բրյուսել -Նյու Յորք չվերթի գրանցման վայրից մի քանի քանի քայլ հեռավորության վրա էր, գրում է CNN–ը:

Ամուսինն ու 3 տարեկան երկվորյակ դուստրերը մի քանի վայրկյանով հեռացել էին նրա մոտից, ինչի շնորհիվ էլ հենց ողջ են մնացել: Ադելմայի ամուսինն ու դստրերը չեն տուժել:

Նշում են, որ Ադելմա Ռուիսն իր ընտանիքի հետ միասին Բրյուսելում էր բնակվում, նրանք Նյու Յորք էին մեկնում՝ Զատիկը նշելու:

Հիշեցնենք, որ Բրյուսելում ահաբեկչական պայթյունների հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, 230-ն էլ վիրավորվել: