Կիբերհանցագործությունների դեմ պայքարը օպերատիվ բնույթ պետք է ունենա: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ նշել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի գերատեսչության կիբերհանցագործության քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Ֆայզա Թայաբ Ջոունսը՝ հավելելով, որ առաջնահերթ խնդիր է դարձել կիբերհանցագործությունների դեմ պայքարի արագությունը, քանի որ հանցագործները շատ արագ են գործում:
Ֆայզա Թայաբ Ջոունսը կոչ է արել անվճար WiFi սարքերին միանալու ժամանակ մտածել, որ դա կարող է անձնական տվյալների արտահոսքի հանգեցնել:
Նրա խոսքով, շատ հաճախ կիբերհանցագործության են դիմում դեռահասները, որոնց համար դա խաղ է, Play Station 4-ի նման:
«Երեխաները չեն հասկանում իրենց չարաճճիության աստիճանը, որ իրենց գործողություններում հանցակազմ կա: Դրա համար դպրոցներից սկսած մենք կրթում ենք դեռահասներին, որ հասկանան իրենց արածի հետևանքները: Մենք աշխատում ենք նաև ծնողների հետ»,-ընդգծել է նա:




























