Հայաստանի տարածքում մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +2+4, իսկ վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+10,

Կոտայքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+10,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+10,

Լոռիում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +12+16,

Տավուշում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+17,

Արարատում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+17,

Արմավիրում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+17,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +12+17,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +12+17։