Հնդկաստանում զանգվածային ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 143 մարդ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ջրի մակարդակի բարձրացման պատճառը չդադարող անձրեւներն են, որոնց պատճառով երկրի հյուսիսում ափերից դուրս են եկել մի քանի խոշոր գետեր: Ջրի տակ են հայտնվել հարյուրավոր բնակավայրեր:

Ամենից շատ տարերային աղետից տուժել են Ուտտար-Պրադեշ եւ Ուտտարակհանդ նահանգները: Ուտտար-Պրադեշում ոչնչացել է 177 բնակավայր: Ազգային մայրուղին ջրի տակ է, նահանգում չի գործում երկաթուղային հաղորդակցությունը:

Ուտտարակհանդում հորդ անձրեւները հանգեցրել են սողանքների, ինչն էլ բնակելի տների եւ ճանապարհների կործանման պատճառ  է դարձել: Լրջորեն տուժել է հինդուիստական սուրբ քաղաք Հարդվարը, նաեւ յոգայի միջազգային կենտրոն Ռիշիկեշը:

Նախնական տվյալներով, վնասված ենթակառուցվածքների համար կպահանջվի 4,3 միլիարդ դոլար: