Russia Today հեռուստաալիքի ամերիկյան խմբագրությունը կասկածվում է ԱՄՆ-ում ծայրահեղական տեղեկատվություն տարածելու մեջ, հաղորդում է «Տրուդ»-ը` հղում անելով Independent-ին:

Արեւմտյան թերթի տվյալներով, ԱՄՆ իրավապահների պատրաստած զեկույցում նշվում է, որ «ինքը` հեռուստաալիքը ծայրահեղական չէ, բայց նա եթերում ոչ արդարացված կերպով շատ տեղ է հատկացնում ծայրահեղականներին եւ գաղտնի գործունեության վերաբերյալ տեսություններին»:

ԱՄՆ իշխանությունները մտահոգված են այն նպատակներով, որոնք ռուսները հետապնդում են ԱՄՆ-ում, սակայն ենթադրում են, որ հեռուստաալիքի գործողությունները վերահսկվում են «ռուսական հետախուզության կողմից, որը մտադիր է զարկ տալ այլակարծությանն ԱՄՆ-ում»: