Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի վարչության անդամ, աշխարհի ադրբեջանցիների համակարգող խորհրդի գործադիր տնօրեն, փիլիսոփայության դոկտոր Էլիզա Իսմայիլովան կալանավորվել է Իրանի Թավրիզ քաղաքում:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դա տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին:

Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի ղեկավարությունն այս կապակցությամբ, սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիս է հրավիրել Բաքվում: