Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատիա Բանձելաձեն դուր է եկել ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփին:
Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, Սահակաշվիլին ԱՄՆ-ում միլիարդատիրոջ հետ հանդիպման ժամանակ նրան է տվել Վրաստանի մասին մի ամսագիր, որտեղ եղել է «Միսս տիեզերք» գեղեկցության մրցույթի մասնակից Նանա Գոգիչաիշվիլիի լուսանկարը: Զրույցի ընթացքում Սահակաշվիլին նշել է, որ գեղեցկուհու մայրն իր մամուլի քարտուղարն է, իսկ միլիարդատերը զարմացել է, որ երիտասարդ կինը կարող է այդքան մեծ աղջիկ ունենալ: Դոնալդ Թրամփն ասել է, որ Նատիա Բանձելաձեն ինքը պետք է մասնակցեր գեղեցկության մրցույթի եւ լուսանկարվեր իր հետ: «Դուք շատ գեղեցիկ եք»,- ասել է հարուստը:





























