Շուտով կհրապարակվեն սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած  խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Նախնական տվյալներով, Գյոթեբորգ քաղաքից Չափավոր (Moderate) կուսակցության թեկնածու, ԵԽԽՎ-ում մինչ այդ Շվեդիայի պատվիրակության անդամ, եւ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից:

Ըստ այդմ, թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության քվեների թիվն ու տոկոսը ավելացել են, Լինդբլադը ոչ միայն չի վերընտրվել, այլ հանդիսանում է երկրորդ փոխանդամ. այսինքն` վերընտրվելու համար, անհրաժեշտ է, որ իր ընտրատարածքից ընտրված իր կուսակիցներից առնվազն երկուսը հրաժարվեն: