Թուրքիան իրանցի զբոսաշրջիկների համար նախընտրելի երկիր է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը։
Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը նշել է, թե 2015-ին Թուրքիա է այցելել 1 մլն 750 հազար իրանցի, որոնք Թուրքիայում թողել են 1 մլրդ 750 մլն դոլար։
Թուրք նախարարը պնդել է, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո իրենք սպասում են, որ 2016-ին Թուրքիա է այցելելու 2 մլն իրանցի։




























