Ռուսաստանի Ռոստովի մարզի շուկայում ադրբեջանցիների միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են Ռոստովի մարզի ՆԳ գլխավոր վարչությունից, ադրբեջանցիները տեղի շուկայում առուտուր են անում շատ վաղուցվանից, եւ այդ ընթացքում պարբերաբար տղամարդկանց միջեւ կոնֆլիկտներ են եղել: Սակայն երեկ` սեպտեմբերի 21-ին, առեւտրականներից մեկը` վեճի մեջ մտնելով, վերցրել է մետաղյա ձողը եւ սկսել է դաժանորեն ծեծի ենթարկել իր մրցակցին, ով «համարձակվել էր» ավելի էժան վաճառել նույն ապրանքը:

Արդյունքում 39-ամյա առեւտրականին տեղափոխել են հիվանդանոց` փայծախի վնասվածքով եւ կրծքավանդակի կոտրվածքով: Իսկ նրան դաժանաբար ծեծած 29-ամյա հայրենակցին ձերբակալել են:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելու» հոդվածով: