Վրաստանն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել` մաքսային ծառայությունները զարգացնելու եւ մոռեդնիզացնելու վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրվել է Թբիլիսիում Ուկրաինայի մաքսային ծառայության ղեկավար Իգոր Կալետնիկի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Գեորգի Ծխակայայի միջեւ, գրում է «Բիզնես Գրուզիա»-ն:

Ինչպես հայտարարել է Կալետնիկը, հուշագիրը կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների խորացմանը: «Մենք վրացական կողմի հետ երկու պայմանագիր ենք ձեւակերպել, որոնք նախատեսում են նախապատրաստություն եւ տեղեկատվության փոխանակում: Ըստ վիճակագրական տվյալներ, այս տարի Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ բեռնաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 25 տոկոսով: 2009-ին այդ ցուցանիշը նվազեր էլ 41 տոկոսով, ինչը կապված էր ճգնաժամի հետ: Այսօր ստորագրված պայմանագրով, բեռնափոխադրողները եւ գործարարները երկար չեն սպասի մաքսատներում»,- ասել է Կալետնիկը:

Իր հերթին, Ծխակայան նշել է, որ դա կհեշտացնի գործարարների գործը մաքսային ծառայությունների հետ աշխատանքում: