Sony ընկերությունը սմարթֆոնների եւ պլանշետների համար խաղեր կմշակի: Այս մասին ասված է Sony Computer Entertainment (SCE) ընկերության տեսախաղերի բաժնի հաղորդագրությունում:

SCE-ն ForwardWorks Corporation ընկերություն է ստեղծում: Հաղորդագրության համաձայն, այն կօգտագործի PlayStation-ի կերպարներն ու ինտելեկտուալ այլ ունակությունները:

Խաղային հավելվածները կմշակվեն Ճապոնիայի եւ Ասիայի օգտատերերի համար: Չի հստակեցվում, սակայն, արդյո՞ք հետագայում դրանք հասանելի կլինեն նաեւ այլ տարածաշրջանների օգտատերերի համար: ForwardWorks-ը կսկսի աշխատել 2016 թվականի ապրիլի 1-ից:

Ըստ Slon-ի, մարտին առաջին բջջային հավելվածը թողարկել է ճապոնական Nintendo-ն: Այն կոչվում է Miitomo եւ առայժմ հասանելի է միայն Ճապոնիայում: