Խանտի Մանսիյսկում ավարտվեց 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 2-րդ տուրը: Տղամարդկանց մրցաշարում առաջատարների մասին խոսելն առայժմ վաղ է, քանի որ 32 հավաքական երկուական հաղթանակ է տարել: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցնում է Ուկրաինան: Հայաստանը 17-րդ տեղում է:
Երկրորդ տուրում պայքարի մեջ մտավ Լեւոն Արոնյանը, որը թեթեւ նախավարժանք արեց կարեւորագույն մրցախաղերից առաջ: Հայաստանի քառյակը միայն կես միավոր զիջեց ավստրալացիներին, իսկ Արոնյանը հաղթեց 28 քայլում:
Տղամարդիկ, 2-րդ տուր
Հայաստան - Ավստրալիա
Լեւոն Արոնյան – Ցոնգ Յուան Չժաո` 1-0
Դավիդ Սմերդոն - Վլադիմիր Հակոբյան` 1/5-1/5
Գաբրիել Սարգսյան – Ջորջ Վենդի Քսի` 1-0
Ստեֆան Սոլոմոն - Արման Փաշիկյան`0-1
Երկրորդ տուրի հանդիպումներից նշենք Ադրբեջանի հավաքականի պարտությունը Վիետնամից` 1,5:2,5 հաշվով: Ադրբեջանի հավաքականի բոլոր գրոսմայստերներն իրենց վարկանիշով զգալիորեն գերազանցում են վիետնամցիներին, սակայն Մամեդյարովը, Ռաջաբովը եւ Հուսեյնովը ոչ ոքի խաղացին, իսկ Ռաուֆ Մամեդովը պարտություն կրեց:
Անակնկալ էր նաեւ իսրայելցիների ոչ ոքին Ինդոնեզիայի հետ: Հայտնի է, որ Իսրայելը բնակիչների մեկ շնչին ընկնող գրոսմայստերների թվով համաշխարհային առաջատար է, իսկ Ինդոնեզիայում շախմատը թույլ զարգացած է, ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշն էլ 2300-2500-ի սահմաններում է:
Հայաստան – Ավստրալիա` 3,5:0,5
Ուկրաինա – Շոտլանդիա` 4:0
Ռուսաստան – Սերբիա` 3:1
Ադրբեջան – Վիետնամ` 1,5:2,5
Իսրայել – Ինդոնեզիա` 2:2
Մոնղոլիա – ԱՄՆ` 3,5:0,5





























