Անհայտ անձը մարտի 20-ին, ժամը 11.16-ին, մուտք է գործել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 79 հասցեում գործող դեղատուն և օգտվելով աշխատակիցների անուշադրությունից՝ դրամարկղից գողացել է 200.000 դրամ և դիմել փախուստի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Դեղատան տեսաձայնագրող սարքը արձանագրել է գողություն կատարողի դեմքը:
Ոստիկանությունը տեսախցիկի ֆիքսած անձին ճանաչողներին խնդրում է զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին: Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:











