Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մանանդյան փողոցի 41 հասցեում գտնվող մարզադաշտում նկատել են մի քաղաքացու, որի ձեռքին եղել է մետաղյա ձեռնափայտ, իսկ բռնակին ամրացված է եղել 36 սմ շեղբի երկարության դանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նշված անձը Իրանի քաղաքացի, 36-ամյա Ալի Բ.-ն է:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: