Գյումրիում այսօր՝ մարտի 25-ի առավոտյան դանակահարվել է քաղաքի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ավազակային հարձակում է տեղի ունեցել, Արտուշ Ասատրյանին  դանակահարել են մի քանի դիմակավորված անձինք իր տան մոտ այն պահին, երբ տնից դուրս է եկել աշխատանքի գնալու համար:

Արտուշ Ասատրյանն այժմ Գյումրիի բժշկական կենտրոնում է, նրան վիրահատում են: