Գյումրիում այսօր՝ մարտի 25-ի առավոտյան դանակահարված՝ քաղաքի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին NEWS.am-ին ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
«Նրա մոտ կտրած ծակած թափանցիկ վերք է, բայց թոքին չի հասել, չի վնասվել: Կրկնակի հետազոտվել է, վիճակը հանգիստ է»,- ասաց Արմեն Իսահակյանը՝ հավելելով, որ Արտուշ Ասատրյանը տեղափոխվել են հիվանդասենյակ:
Բժիշկը նշեց նաեւ, որ Արտուշ Ասատրյանի մոտ եղել են նաեւ վերքեր գլխի եւ ձեռքերի հատվածում: Արտուշ Ասատրյանի գիտակցությունը տեղն է:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ավազակային հարձակում է տեղի ունեցել, Արտուշ Ասատրյանին դանակահարել են մի քանի դիմակավորված անձինք իր տան մոտ այն պահին, երբ տնից դուրս է եկել աշխատանքի գնալու համար:











