Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց առաջին մեդալը: 69 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը դարձյալ գրավեց երրորդ տեղը` երկամարտում վաստակելով 251 կգ: Աշխարհի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Սվետլանա Շիմկովան` 256 կգ: Արծաթե մեդալակիր դարձավ չինացի Յու Կանը` 253 կգ:
Պոկում վարժությունում Մելինե Դալուզյանը 112 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Առաջին երկու տեղերը գրավեցին Շիմկովան (116) եւ Յու Կանը (113): Հրում վարժությունում Շիմկովան ու Կանը ցույց տվեցին 140-ական կգ, իսկ Դալուզյանը` 139 կգ:
1. Սվետլանա Շիմկովա (Ռուսաստան) – 256 (116 + 140)
2. Յուե Կան (Չինաստան) – 253 (113+140)
3. Մելինե Դալուզյան (Հայաստան) – 251 (112+139)





























