ՏՏ ոլորտը Հայաստանում ամենադինամիկ զարգացողներից է։ Այս մասին մարտի 25-ին՝ Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության (UITE) համաժողովի բացմանը, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Վերջին տարիներին Հայաստանում այդ ոլորտում գրանցվել է տարեկան 20-22 տոկոս աճ, որը նաեւ Կառավարության արդյունավետ քաղաքականության շնորհիվ է։ Նորագույն որոշումները հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր ոլորտներում, ինչը նպաստում է դրա մրցունակության աճին»,- նշել է վարչապետը։
UITE-ի հետ Կառավարությունն աշխատում է նոր որակյալ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ։ Այդ աշխատանքը սկսվում է դպրոցից, որտեղ ռոբոտաշինության եւ ինժեներության խմբակներ են բացվում։ Բացի այդ, UITE-ն եւ Կառավարությունն աշխատում են 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի համաժողովն ընդունելու ուղղությամբ։




























