Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տարածքում այսօր՝ մարտի 25-ին, ոստիկանները ստուգում են քաղաքացիների պայուսակները:
Երեւանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանները անվտանգության նպատակով են ստուգում այն քաղաքացիների պայուսակները, որոնք իրենց կասկածելի են թվում:
Ոստիկանությունից NEWS.am-ին վստահեցրին, որ անհանգստանալու կարիք չկա, հասարակական անվտանգությանն ուղղված ամենօրյա միջոցառումներ են:




























