2016-ին Թեհրանում Հայ- իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կքննարկենք իրանական գազի տարանցման հարցը: Այս մասին մարտի 25-ին Երեւանում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Իհարկե յուրաքանչյուր երկիր իր շահերով է առաջնորդվում: Մենք նույնպես աշխատում ենք այս ուղղությամբ: Տարվա ընթացքում մենք կայցելենք Իրան, կմասնակցենք միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպենք Իրանի առաջին փոխնախագահի հետ, որը փաստացի վարչապետի գործառույթներ ունի: Այդ հանդիպման ընթացքում էլ հենց կփորձենք քննարկել հարցը», - ասել է Աբրահամյանը:
Վարչապետ. 2016-ին Իրանի փոխնախագահի հետ կքննարկենք գազամուղի հարցը




























