Հայաստանում 2016-ին դպրոցներում ռոբոտաշինության խմբակների թիվը 73-ից կհասցվի 180-ի։ Այս մասին մարտի 25-ին՝ UITE համաժողովի բացմանը, ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով՝ 2014-ին նման խմբակների թիվը 60 էր, 2015-ին՝ 73, իսկ 216-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ՏՏ ընկերությունների հետ այդ թիվը ավելի քան 2 անգամ մեծացնելու հարցով։ «Մի քանի տարի անց մենք ուզում ենք ինժեներական գիտելիքներ ստանալու հնարավորությունը հասցնել հանրապետության բոլոր դպրոցներին»,- նշել է Չոբանյանը։




























