Ֆրանսիայի իշխանությունները Google–ին տուգանել են 112 հազար դոլարով, «մոռացության մատնվելու իրավունքի մասին» եվրոպական օրենքը չկատարելու համար։ Ֆրանսիայի տեղեկատվության ու ազատության ազգային հանձնաժողովից (CNIL) հայտնել են, որ տուգանքի պատճառն այն է, որ կորպորացիան իր որոնման համակարգում ամբողջովին չի ջնջել այն մարդկանց մասին տվյալները, որոնց համապատասխան հայտերը մինչ այդ հաստատել էր Ազգային հանձնաժողովը, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Հետեւելով եվրոպական դատարանների վճռին՝ ընկերությունն այդ մարդկանց մասին տվյալները անտեսանելի էր դարձրել միայն նրանց բնակության երկրներում կատարվող որոնումների դեպքում։ CNIL-ում հայտնել են, որ այդ քայլերը ամբողջովին չեն բավարարում եվրոպական դատարանների պահանջները։
Google –ին Էլ Վերնին հայտնել է, որ ընկերությունը ձգտում է Եվրոպայի տարածքում պահպանել մոռացության մատնվելու իրավունքի մասին օրենքի պահանջները»




























