Գնչուների ներհոսքի պատճառով Ռումինիան շոկի մեջ է։ Այդ երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիից խնդրել է դադարեցնել գնչուների արտաքսումը Ֆրանսիայից, հայտնում է BBC-ն։ Սակայն Սարկոզիի կողմից հստակ պատասխան չի ստացվել։
Նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆայոնը Եվրամիությանը կոչ էր արել գնչուների ապօրինի բնակության խնդրի հետ կապված ընդհանուր պլան մշակել։
Ֆրանսիայի իշխանությունները երկրում ապօրինի բնակվող գնչուներին վտարել սկսել էին օգոստոսի 19-ից։ Ֆրանսիայից արտաքսված գնչուների թիվը ներկայումս հասնում է ավելի քան հազարի։ Արտաքսման վերջին կետը Ռումինիան է։



























