Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մասնակցել է CNN-ի լեգենդար հեռուստահաղորդավար Լարիի Քինգի հաղորդմանը, որտեղ խոսքը գնացել է Իրանում ձերբակալված ամերիկյան քաղաքացիների եւ Օբամայի հետ հնարավոր հանդիպման մասին:
Քինգի հարցին, թե ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում ազատ կարձակվեն մյուս երկու պատանդները, Ահմադինեժադը պատասխանել է, թե ամեն ինչ կախված է գործը քննող դատավորից: «Ես ոչ մի ազդեցություն չունեմ այդ գործընթացի վրա»,- նշել է Իրանի նախագահը:
Ապա հաղարդավարը հարցրել է հյուրին, պատրա՞ստ է, արդյոք, հանդիպել նախագահ Օբամային: «Ամեն ինչ կախված է հանգամանքներից»,- լսվել է ի պատասխան:
«Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք ազատ երկխոսություն վարել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում: Կարծում եմ՝ նա ուրախ կլինի մեզ հետ քննարկել տեսակետները: …Կարծում եմ՝ հանդիպումը դրական կլինի եւ բոլորը կլսեն, թե ինչ ենք ուզում ասել»,- հավելել է Ահմադինեժադը:




























