Վանաձորում ատամնաբուժական սարքերի խանութի տեսախցիկը ֆիքսել է խանութից գողություն կատարելու պահը:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, մարտի 18-ի ժամը 18-ից մինչեւ մարտի 19-ի ժամը 10-ն ընկած հատվածում Վանաձորի Վարդանանց 35-ե հասցեում գործող ատամնաբուժական սարքերի խանութի դուռը ոտքի հարվածով բացելով՝ դիմակներով երկու տղամարդ մուտք են գործել սրահ եւ գողացել ատամնատեխնիկական վառարան, ուլտրաձայնային լվացող սարք, ատամնաբուժական գործիքներ, պարագաներ:
Տեսանյութում երեւացող անձանց ճանաչողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին:











