Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը պատմական իրադարձություն է, որը հսկայական ու աննախադեպ արդյունք է տալու: Այս մասին մարտի 25-ին, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ տարեկան համագումարի ժամանակ նշել է ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:
«Այս ծրագրով մանուկներին հնարավորություն ենք տալիս բացահայտելու եւ զարգացնելու իրենց տաղանդը, ստեղծում ենք որակյալ մասնագետների հսկա բանակ, որը պետք է վերականգնի եւ զարգացնի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական գերտերություն վարկանիշը, պետք է ապահովի Հայաստանի արդյունաբերական կտրուկ վերելք աշխարհի ամենանորարար եւ ամենաշահութաբեր ոլորտում, պետք է հեղափոխի կրթական եւ բիզնես մշակույթը։ Սա ազգային ծրագիր է մեզ համար»,-ընդգծել է նա:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նշենք, որ Համագումարի շրջանակներում ԻՏՁՄ-ի եւ Կառավարության միջեւ՝ ի դեմս Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, ստորագրվել է համագործակցության հուշագիր «ՀՀ համայնքներում եւ հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում համագործակցելու մասին: Ըստ հուշագրի՝ կողմերը ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար կհամատեղեն ջանքերը: Կողմերը նաեւ նշեցին, որ ինժեներական լաբորատորիաների առկայությունը լուրջ մրցակցային առավելություն է տալիս Հայաստանին միջազգային շուկայում, ինչպես նաեւ կարող է հանդիսանալ 2019 թ. Երեւանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT) Հայաստան՝ որպես տեխնոլոգիական երկիր ներկայացման առանցքային թեմաներից մեկը:





























