Մարտի 26-ին հակառակորդի կողմից արկակոծման հետեւանքով վիրավորում ստացած ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ 27-ամյա Երվանդ Ֆիրյանը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելիս է եղել, երբ հակառակորդը սկսել է արկակոծումը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, նա ԼՂՀ ՊՆ-ի հրապարակած տեսանյութում՝ նշելով, որ հենց կրակոցներն սկսվել են, նա դիմել է փախուստի:
«Մեր գործին ենք եղել առաջին գծից 5-6 կմ հեռու: Մշտական գործս այնտեղ է, հող ենք մշակում, էդ ընթացքում 20-25 հատ կրակել են: Որ կրակոցները սկսվեցին, կռացա փախա»,-ասել է նա:
Նշենք, որ Երվանդ Ֆիրյանը առաջին բուժօգնությունն ստանալուց հետո դուրս է գրվել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմանում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետեւանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:











