Ավստրալիայի Մելբուռնի թագավորական ինստիտուտի գիտնականները ինքնամաքրվող հագուստ ստեղծելու ճանապարհին առաջընթաց են գրանցել: Նրանք ստեղծել են հյուսվածք, որն ինքն է մաքրում վրայի հետքերը հենց որ արեւի տակ է հայտնվում, տեղեկացնում է Mignews-ը:

Դրա համար հյուսվածքի մեջ նանոկառուցվածքներ են տեղադրում, որոնք լույսի ճառագայթների տակ էներգիա են արտադրում եւ նպաստում օրգանական նյութերի քայքայմանը: Հյուսվածքն իրենով լույսը լավ է կլանում, ինչը արագացնում է մաքրման գործընթացը:

Հյուսվածքի մեջ  նանոկառուցվածքներ աճեցնելու համար 30 րոպե է անհրաժեշտ, իսկ հետքերը մաքրվում են 6 րոպեում: