Սիրիայի կառավարական զորքերն ամբողջական վերահսկողություն են հաստատել Պալմիրա քաղաքում: Այս մասին գրում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի:

Աղբյուրի փոխանցմամբ, կառավարական բանակի եւ ինքնապաշտպանական ջոկատների համատեղ ուժերով կիրակի ոչնչացվել են քաղաքում ԻԼԻՊ խմբավորման վերջին զինյալները:

Բանակի ինժեներական ստորաբաժանումներն ամբողջությամբ հետազոտել են քաղաքն ու ականազերծել այն: