Թուրքական Անթալիայում խոշոր ճանապարհա-տրանսպորտային պատահար է գրանցվել: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, տուրիստական ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է ճանապարհի պատին:

Տասը մարդ վնասվածքներ է ստացել: Բոլորն էլ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են եղել: